1935-1936 և 1946 թվականներին ընտրվել է պառլամենտի պատգամավոր ժողովրդական կուսակցությունից։ 1955-1963 թվականներին գլխավորել է Հունաստանի կառավարությունը։ 1956 թվականին հիմնել է Ազգային ռադիկալ միություն բուրժուական կուսակցությունը։ 1963 թվականի պառլամենտական ընտրություններում կուսակցության պարտությունից հետո հեռացել է երկրից և հաստատվել Փարիզում։ 1974 թվականից, զինվորականների իշխանության տապալումից հետո, նորից գլխավորում է կառավարությունը։ Հիմնել է «Նոր դեմոկրատիա» կուսակցությունը։ Դեմ է արտահայտվել ՆԱՏՕ-ի ռազմական կազմակերպությունում Հունաստանի անդամակցությանը։
1980-1985 և 1990-1995 թվականներին եղել է Հունաստանի 11-րդ և 13-րդ Նախագահը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 300)։